Դասընթացի արդյունքում 4 բլոգ գրանցվեց, որոնք պարբերաբար թարմացվում են. ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դեռեւս առաջին քայլերն են անում քաղաքացիական լրագրության եւ բլոգոսֆերայի ոլորտում: Մինչ այդ նրանց համար ինտերնետը հիմնականում էլ. փոստ-ից օգտվելու եւ ը նկերների հետ հաղորդակցվելու հնարավորություն էր միայն:
Հայաստանում թվով ամենամեծ ազգային փոքրամասնության` եզդիների http://yezdistan.blogspot.com/ բլոգի հեղինակ Խդր Հաջոյանը բավական ակտիվ է, եւ հաճախ է նոր նյութեր տեղադրում: Բլոգի այցելուն կարող է ծանոթանալ թե համայնքային հետաքրքիր նորությունների, թե տեղեկություններ ստանալ եզդիների կրոնի ու ավանդույթների վերաբերյալ:
Լեհական համայնքի մասին բլոգը http://polonia-arm.blogspot.com/ վարում է Լիա Սայադյանը: Այստեղ համայնքի նորություններն են` նկարներով ու տեսգրություներով համադրված: Լիան վարում է նաեւ http://armenia-4u.blogspot.com/ բլոգը, որը եւս ստեղծվել է ՊԽԼԻ դասընթացի շրջանակներում: Այս բլոգում նա իր արտասահմանցի ընկերներին պատմում է Հայաստանի մասին:
Հունական համայնքի մասին նորություններ ու տեղեկություններ կարելի է գտնել http://armgreek.blogspot.com/ բլոգում, որտեղ գրառումներ է կատարում հունական համայնքի երիտասարդական թեւի ղեկավար Արթուր Խաչատրյանը:
Ուկրաինական համայնքը ներկայացված է http://ukrdiaspora.blogspot.com/ բլոգում, որը վարում է Աննա Սաֆարյանը: Ուրախ գունային ձեւավորում ունեցող այս պլատֆորմը պատմում է Հայաստանի ուկրաինական համայնքի նորությունների ու իրադարձությունների մասին` համեմելով դրանք աշխարհում տարբեր ոլորտներում հայտնի ուկրաինացիների մասին պատմություններով:
Այս բլոգները Հայաստանում ազգային փոքրամասնությունների մասին իրենց ներկայացուցիչների միջոցով պատմող առաջին ակտիվ պլատֆորմներն են: ՊԽԼԻ-ն շարունակելու է աշխատել ազգային փոքրամասնությունների հետ եւ հետագա դասընթացներում կներգրավվեն նոր մարդիկ, այլ համայնքների ներկայացուցիչներ, եւ պարբերաբար վերապատրաստումը կօգնի Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին ծանոթանալու ինտերնետում իրենց համայնքները եւ խնդիրները ներկայացնելու անհրաժեշտ գործիքներին:
Սառա Խոջոյան
sarakhojoyan@gmail.com
Չմոռանաք Մեհմանայի մասին :)
ReplyDeleteIndz tvum e vor Meymanai masin moranal hnaravor che.
ReplyDelete