Showing posts with label հույն. Show all posts
Showing posts with label հույն. Show all posts

Saturday, December 18, 2010

Համերգ` ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ

Գնացել էի Ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին ու համերգին:
Բելոռուսական համայնքը ողջ փայլով ցուցահանդեսի տաղավարի մոտ
Շատ տպավորիչ էր: Բոլոր ազգերի ելույթներն էլ լի էին նրանց մշակութային ու ազգային առանաձնահատկությունների տարրերով: Որոշ ազգեր երգում էին, ոմանք` պարում` իսկական տոնի վերածվելով Հայաստանում բնակվող տասնյակից ավելի ազգերի համար:
Համերաշխության լուսանկար`
եզդիական ու բելոռուսական տարազները խիստ տարբեր են
Բելոռոսական համայնքից Քրիստինե Պողոսյանը իրենց ելույթի ժամանակ պարում էր տիկնիկ-պապիկի հետ (լուսանկարում` աջից):


Լեհական համայնքը փայլում էր գունագեղ ազգային տարազներով ու գեղեցիկ ազգային երգերով: Լեհական համայնքի մասին մեր բլոգում պարբերաբար գրառումներ անող Լիա Սայադյանը հետ չէր մնում իր լեհ ընկերուհիներից ու լիաթոք ներկայացնում էր լեհական ազգային երաժշտության գոհարները:
Լեհական համայնքը` ցուցահանդեսի տաղավարի մոտ

Հունական համայնքը իրենց տաղավարի մոտ



Հունական համայնքը փայլում էր երգով ու պարով: Հունական խասաբիկոն շատ գեղեցիկ էր հատկապես սպիտակ տարազներով:


Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խոստացել են այլ լուսանկարներ ու վիդեոներ էլ ուղարկել: Սպասում ենք...

Համերգի ու ցուցահանդեսի մասին, ի դեպ բավական հետաքրքիր, գրել է նաեւ հունական համայնքի ներկայացուցիչ, բլոգեր այստեղ:

Սառա Խոջոյան
sarakhojoyan@gmail.com


Tuesday, November 9, 2010

Greek Church and Greek dance in Akhtala

When I learned that only three communities of national minorities were going to participate inthe annual barbeque festival in Akhtala, and one of them was the Greek community, I was very happy because I represent the Greek “Ponti” NGO. However, our happiness disappeared when after passing more than 180 kilometers we found ourselves at a very badly organized event.

The organizers were not informed that the bridge which leads to the Monastery of Akhtala was under reconstruction, and the festival participants had to walk 5 kilometers to reach the place. We were simply exhausted after such a long distance walk.

However, after the consecration ceremony of Surb Astvatsatsin (Holy Godmother) Church, the preparation and tasting of barbeque followed by joyful singing and dancing, the tired pilgrims became more lenient.

I visited Surb Astvatsatsin Church of Akhtala two years ago, and this year I even had the opportunity to film a video inside the church. I also learned that after the Pontian migration, this church became the sanctuary of the Greek immigrants from the Lori region, and particularly from Akhtala. And now there are even Greek saints and epistles carved on the walls of the church.

The Greek community was not participating in the barbeque festival but we decided to represent our community by singing and dancing.
Our performance was the last one; however, it was a great success. Even the people who were leaving, came back to watch our dance.


Arthur Khachatryan
arthurkharidis@gmail.com

Wednesday, October 27, 2010

Ինձ զգում եմ Հունաստանում

Ամեն անգամ, երբ գնում եմ Mistr Gyros, ինձ իմ հայրենիքում եմ զգում: Mistr Gyros-ը հունական արագ սնունդ է, որը Երեւանում արդեն երկու տեղ կարելի է ճաշակել: Սրճարանների պատերին ամբողջությամբ Հունաստանի տեսարժան վայրերի պատկերներն են, մշտապես հնչում է հունական երաժշտություն:

Հունաստանն ամբողջանում է հունական սննդով` Սուֆլակի` հունական խորոված, Ձաձիկի` հունական աղցան, Յիրո` հունական եւ կիպրական պիտաներով` հունական շաուրմա եւ այսպես շարունակ: Այս երեք կերակրատեսակն եմ առանձնացնում, քանի որ սրանք ամենաշատն եմ սիրում:

Սուֆլակին խորոված խոզի ու հավի մսի փոքրիկ կտորներն են` փոքրիկ փայտիկների վրա շարված: Ես այն շատ եմ սիրում ուտել ձաձիկիով: Հունական ուտեստները շատ համեղ են, նրա համար չեմ ասում, որ հույն եմ, փորձեք, ինքներդ կհամոզվեք:

Արթուր Խաչատրյան

arthurkharidis@gmail.com

Wednesday, September 8, 2010

Պոնտոսից Հայաստան

9 տարեկանում, երբ Հունաստանը կազմակերպում էր ճամբարային հանգիստ աշխարհում բնակվող ծագումով հույն բոլոր երեխաների համար, իմացա իմ հունական արմատների մասին: Որքան մեծացա, այնքան ավելի շատ սկսեցի հետաքրքրվել հունական ծագումովս:

Դրա շնորհիվ է, որ հիմա շատ ավելի բան գիտեմ հունական արմատներիս մասին: Իմ նախնիները Պոնտոսի հույներ էին:

Պոնտոսը Բյուզանդական վերջին տարածքն էր, որն ընկավ թուրք օսմանների ձեռքը Կոստանդնուպոլիսն ընկնելուց հետո: 1461 թվին թուրքերը գրավեցին Տրապիզոն քաղաքը, որն էլ նշանակում էր Պոնտոսի ազատության կորուստ:

Պոնտոսը գտնվում էր Փոքր Ասիայի տարածքում Սև ծովի հարավ-արևելքում: Այդ ժամանակ ծովն անվանվում էր Պոնտոսի ծով (Պոնտոս նշանակում է ծով և հույները դրականորեն էին վերաբերվում այդ փակ ծովին` ի տարբերություն մյուս ազգերի, որոնք ծովը համարում էին անհյուրընկալ): Փոքր Ասիայում հույները ապրել են դեռևս առաջին հազարամյակում Քրիստոսից առաջ:


20-րդ դարի սկզբին Պոնտոսում ապրում էր մոտ 700000 հույն: Այդ ժամանակ հույները ուզում էին ստեղծել 2-րդ ազգային հունական անկախ պետությունը, որի տարածքն էր 78.000 քկմ և ըստ եկեղեցական դրվածքի ուներ 7 մարզեր, որտեղ կային 1830 եկեղեցիներ և 1330 դպրոցներ, որոնցից 153` օրիորդաց:

Պոնտոսի հույները զբաղվում էին գյուղատնտեսությամբ, մետալուրգիայով, բժշկագիտությամբ, ճարտարագիտությամբ, արվեստով ու մշակույթով, առևտրով և այլն:

Բալկանյան պատերազմի ժամանակ 1912, 1913 թվականներին Օսմանյան կայսրության կրած պարտությունից հետո երիտթուրքերի առաջնորդ Քեմալ Աթաթուրքի հեղափոխական կառավարությունը որոշեց ի կատար ածել 1911 թվի որոշումը` Արևելյան պրոբլեմի հարցի լուծումը, այն է ` տեղահան անել ոչ-ազգային մտածելակերպի ժողովուրդներին` քրիստոնյաներին: 1914 թվին սկսվեցին Իոնիայի, Արևելյան Թրակիայի, Պոնտոսի հույների տեղահանությունները:

1915 թ. հայերի կոտորածից հետո սկսվեց հույների մասսայական տեղահանումները, կոտորածն և բնաջնջումը: 1914-1918 թթ. բնաջնջվեցին 235556 հույն: 1919 մայիսի 19-ին Քեմալ փաշան դեսանտ իջեցրեց Սամսունդ քաղաք և 1922 թ. զոհվածների թիվը հասավ 303238 մարդու: Այս ամենին նպաստում էին 1-ին Համաշխարհային պատերազմի մասնակից հզոր տերությունները, որոնք չէին ուզում հակառակվել Թուրքիային: 1914-1923 թթ. Պոնտացի հույների զոհերի քանակը հասավ 353.000 մարդու, ամբողջովին ոչնչացվեցին 1134 եկեղեցիներ, 960 դպրոցներ, ողջ մնացածները ապաստան գտան Սովետական միությունում, Հունաստանում, սփռվեցին աշխարհով մեկ:

Իմ մայրական պապիկս էլ, ով այն տարիներին դեռ փոքր էր, իր ընտանիքի հետ ապաստան գտավ Հայաստանում, որն էլ դարձավ նրա երկրորդ հայրենիքը:

Տարիներ հետո միայն մեր պատմական հարենիքը` Հունաստանը, գնահատական տվեց պատմության արյունալի այս էջերին: 1994 թ. փետրվարի 24-ին Հունաստանի ազգային ժողովը միաձայն ընդունեց Փոքր Ասիայի հույների կոտորածը և մայիսի 19-ը հայտարարվեց զոհերի հիշատակման օր:

Արթուր Խաչատրյան
arthurkharidis@gmail.com