20 օր շարունակ Երեւանի շոգից հեռու` 40 ուսանողներով հանգստանալու հնարավորություն ունենք Առաջին հայացքից գովազդային հայտարարություն հիշեցնող այս նախադասությունը արդեն իրականություն է Հայաստանի ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների համար:
Եղեգնաձորի «Սիրանույշ» ճամբարում արդեն սկսվել է մեր հանգիստը «Սյունիք» ՀԿ-ի կազմակերպած «Ամառային համալսարան»-ում: Օգոստոսի 4-ից-25-ը հայաստանցի ու վրաստանցի 40 ուսանողներս հանգստանալուն զուգահեռ գլոբալ և տարածաշրջանային զարգացման մասին քննարկումների ենք մասնակցելու:
Կազմակերպիչները նաեւ խոստացել են հարստացնել մեր գիտելիքները շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխությունների, ջրի անվտանգության և էկոլոգիական մի շարք այլ հարցերի մասին:
Մեզ էլ մնում է ամեն ինչ անել, որ մեր հանգիստը շատ լավ ու, որ ամենակարեւորն է, արդյունավետ անցնի:
Լիա Սայադյան
saydayanlia@gmail.com
No comments:
Post a Comment