Thursday, August 5, 2010

Դրամաշնորհներ զգուշացեք` ազգային փոքրամասնություններն են գալիս


Ես լեհական համայնքից եմ: 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանի նման ունիտար երկրում փոքրաթիվ համայնքի ներկայացուցիչ լինելը հեշտ չէ: Այս երկրում խնդիրներն այնքան շատ են, որ մեր փոքր համայնքի խնդիրները հաճախ անտեսանելի են դառնում:

Բայց…

Հիմա ամեն ինչ փոխվել է ինձ ու ազգային փոքրամասնությունների ինձ նման երիտասարդ ներկայացուցիչների համար:

Այս տարի գարնանը ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունն ու ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան (ՀԱ) մեզ համար լիդերության և մենեջմենտի համառոտ դասընթաց էին կազմակերպել:

Դասընթացավարներ ՄԱԿ ՀԱ-ի Հանրային կապերի պատասխանատու Ամալյա Գրիգորյանն ու ՄԱԿ-ի ՀԱ-ի  փոխնախագահ Արամ Ոսկանյանը մեզ ծանոթացրին Հայաստանում գտնվող միջազգային ներկայացուցչություններին մեր խնդիրները լսելի դարձնելու մատչելի ձեւերին:

Ես շատ գոհ էի, քանի որ ձեռք բերեցի այնպիսի հմտություններ, ինչպիսիք են դրամաշնորհ ստանալու համար ծրագիր կազմելը կամ այն պատշաճ ձևով պետությանը ներկայացնելը: Շատ հետաքրքիր էր, երբ մասնակիցներս բաժանվեցինք խմբերի և սկսեցինք հանպատրաստից ծրագրեր կազմել` նարկայացնելով մեր համայնքների խնդիրներն ու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցառումներն ու միջոցները:

Ու ակտիվ աշխատանքի շնորհիվ մենք հիմա ակտիվ հանգիստի հնարավորություն ունենք, քանի որ մեր կազմած ծրագրից մեկը, որի հեղինակն էի նաև ես, արժանացավ դրամաշնորհի:

Մի քանի օրից` օգոստոսի 19-24ը, կիրականացվի մեր գրած ծրագիրն ու ազգային փոքրամասնություններ ներկայացուցիչների համար Լուսակերտում ամառային ճամբար կբացվի:

Ես անհամբեր սպասում եմ, քանի որ ճամբարում անցկացնելիքք մեր օրերը շատ հագեցած են լինելու` խաղեր, դասընթացներ, մրցույթներ, մշակութային երեկոներ, էլ չեմ ասում ակտիվ հանգիստ բնության գրկում:

Լիա Սայադյան
saydayanlia@gmail.com

No comments:

Post a Comment