Այս էջը բացվել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) "Քաղաքացիական լրագրություն" թեմայով սեմինարներից մեկի ընթացքում, որի թիրախային խումբը Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններն էին:
2009-ից ՊԽԼԻ-ն կազմակերպել է մի շարք սեմինարներ` Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող փախստականներին, ինչպես նաեւ լրագրողներին, ուսուցանելով քաղաքացիական լրագրության եւ սոցիալական մեդիայի Այբ-ն ու Ֆե-ն:
Այս տարվա հուլիսի 23-25-ը մեր գրասենյակում անցկացվեց առաջին գործնական պարապմունքը` Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար:
Մասնակիցներից յուրաքանչյուրը սեմինարի արդյունքում ունեցավ իր բլոգը, եւ համացանցում "գրավեց" այլ պլատֆորմներ, որոնք, սեմինարի ավարտից հետո ակտիվորեն թարմացվում են, արդեն առանց դասընթացավարների օգնությամբ:
"Քաղաքացիական լրագրություն Հայաստանից" կամ "Citizen Journalism from Armenia" բլոգը կփորձի դառնալ մի էջ, որտեղ մեր դասընթացների մասնակիցներն իրենց ներդրումը կունենան բազմակողմանի, ալտերնատիվ եւ հետաքրքիր տեղեկատվություն եւ նորություններ տարածելու գործում: Սա մի էջ է, որտեղ սկզբնական շրջանում մենք լսելի կդարձնենք մեզ հետ համագործակցող, տարբեր ոլորտներ ներկայացնող "քաղաքացիական լրագրողների" ձայնը: Իսկ ապագայում, մենք հույս ունենք, որ այն կդառնա մի տարածք, որտեղ իրենց ասելիքը կունենան մեր հասարակության այլ ակտիվ անդամները, նրանք, ովքեր կմիանան Հայաստանի "քաղաքացիական լրագրողների" առայժմ փոքրիկ բանակին:
Սեդա Մուրադյան
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի
հայաստանյան գրասենյակի ղեկավար:
Հեռ. + 37410 53 92 04
No comments:
Post a Comment