Citizen Journalism from Armenia
Thursday, December 23, 2010
Հայաստանի եզդիները տոնում են Կարմիր Սըլթան Եզիդի տոնը
Saturday, December 18, 2010
Համերգ` ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ
Բելոռուսական համայնքը ողջ փայլով ցուցահանդեսի տաղավարի մոտ |
Համերաշխության լուսանկար` եզդիական ու բելոռուսական տարազները խիստ տարբեր են |
Լեհական համայնքը փայլում էր գունագեղ ազգային տարազներով ու գեղեցիկ ազգային երգերով: Լեհական համայնքի մասին մեր բլոգում պարբերաբար գրառումներ անող Լիա Սայադյանը հետ չէր մնում իր լեհ ընկերուհիներից ու լիաթոք ներկայացնում էր լեհական ազգային երաժշտության գոհարները:
Լեհական համայնքը` ցուցահանդեսի տաղավարի մոտ |
Հունական համայնքը իրենց տաղավարի մոտ |
Հունական համայնքը փայլում էր երգով ու պարով: Հունական խասաբիկոն շատ գեղեցիկ էր հատկապես սպիտակ տարազներով:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խոստացել են այլ լուսանկարներ ու վիդեոներ էլ ուղարկել: Սպասում ենք...
Wednesday, November 24, 2010
Երեւանում ասորական հուշարձան է կառուցվում
Երեւանում 1915թ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ասորիների հիշատակին նվիրված հուշարձան է կառուցվում:
Հուշարձանը, որը օղակաձեւ այգու` Նալբանդյան եւ Մոսկովյան խաչմերուկին հարող տարածքում է լինելու, կառուցվում է Հայաստանում ասորիների «Աթուռ» ասոցիացիայի նախաձեռնությամբ:
Հուշարձանի տարածքը արդեն բետոնապատված է, իսկ շինարարությունը ավարտին կհասնի մեկ ու կես տարվա ընթացքում:
Thursday, November 18, 2010
Boże Narodzenie կամ լեհական Սուրբ Ծնունդ
Լեհական Սուրբ Ծնունդը եկեղեցական այն տոներից է, եթե չասենք ամենագլխավորը, որը նշվում է մեծ շուքով և որը տոնելուն լեհերը պատրաստվում են շատ երկար և մանրակրկիտ` պահպանելով բոլոր սովորույթները:
Սուրբ Ծնունդը խորհրդանշող մի շարք արարողակարգեր կան: Օպլատկա-ն, օրինակ, խորհրդանշում է Սուրբ Ծննդյան երեկոն: Օպլատկան հաց է` շատ նման նշխարի, որը, բարեմաղթանքներ հղելով, միմյանց հետ կիսում են ընտանիքի անդամները: Օպլատկա բառն առաջացել է լատիներեն “oblatum” բառից, որը նշանակում է “զոհաբերության շնորհ”: Օպլատկան թխում են ջրի հետ խառնած ցորենի ալյուրից:
Լեհական Սուրբ Ծննդի պարտադիր պայմանն են Կոլենդաներ-ը: Այս բառը առաջացել է լատիներեն “calendac” բառից` յուրաքանչյուր ամսվա առաջին օրվան այդպես էին անվանում: Կոլենդաներ սկզբում անվանում էին Ամանորյա, իսկ հետո` Սուրբ Ծննդյան երգերին: Դրանք երգում են բոլորը` մեծերը և փոքրերը թե տներում և թե եկեղեցիներում:
Սուրբ Ծննդյան Տոնական սեղանը ծածկված է սպիտակ սփռոցով, իսկ սեղանի տակ չոր խոտ է. խորհրդանիշ, որ Տեր Հիսուսը մսուրում պառկած է եղել վրան: Սեղանի կենտրոնում դրված է նշխար, սպասք տան անդամների համար և անպայման մեկ դատարկ սպասք`անսպասելի հյուրի համար: Հյուրը կարող է անսպասելի թակել դուռը, քանի որ այդ երեկո ոչ ոք չպետք է մենակ մնա:
Համաձայն տոնական ավանդույթի` ընթրիքը պետք է բաղկացած լինի 12 կերակրատեսակներից, որ խորհրդանշում են 12 առաքյալներին:
Կերակրատեսակները տարբեր են լինում տարբեր մարզերում, սակայն գլխավոր կերակրատեսակները, որ առկա են յուրաքանչյուր սեղանին` կարմիր բորշն է, կարկանդակը, տապակած ծածանը և չորացրած մրգերի կոմպոտը:
Լիա Սայադյան
Wednesday, November 17, 2010
Կաշառք, կաշառք, մինչեւ վերջ...
Tuesday, November 9, 2010
Greek Church and Greek dance in Akhtala
I visited Surb Astvatsatsin Church of Akhtala two years ago, and this year I even had the opportunity to film a video inside the church. I also learned that after the Pontian migration, this church became the sanctuary of the Greek immigrants from the Lori region, and particularly from Akhtala. And now there are even Greek saints and epistles carved on the walls of the church.
The Greek community was not participating in the barbeque festival but we decided to represent our community by singing and dancing.
Our performance was the last one; however, it was a great success. Even the people who were leaving, came back to watch our dance.
Monday, November 8, 2010
Չմոռանանք լեհերենը
Թեպետ Հայաստանի լեհական համայնքը արդեն 15 տարի ակտիվ գործունեություն է ծավալում, ավելի քան 500 անդամից բաղկացած լեհական համայնքը չի կարողանում զերծ մնալ լեզվի պահպանման խնդրից:
Չկան հեռուստահաղորդումներ լեհերենով, չկան ռադիոհաղորդումներ, էլ չեմ խոսում լեհական երաժշտության մասին, որը Հայաստանում լայնորեն չես կարող լսել, ինչպես օրինակ անգլալեզու երաժշտությունը:
Սակայն, լեհական համայնքն ու համայնքի նախագահ տիկին Ալլա Կուզմինսկայան լուրջ քայլեր են ձեռնարկում լեհերենը պահպանելու համար: 2001 թվից Լեհաստանից մեր համայնք են այցելում լեհ ուսուցիչներ «Ուսուցիչների որակավորման բարձրացման» կենտրոնական ինստիտուտից:
Սկզբական շրջանում լեհերենի դասերը շաբաթական մեկ կամ երկու անգամ էին, այնուհետ, հուրախություն մեզ, դասերն սկսեցին անցկացվել շաբաթական մի քանի անգամ: Հետզհետե շատացավ նաև լեհերենի դասերին հաճախողների թիվը, առաջացան խմբեր` մեծահասակների, սկսնակների, երեխաների:
Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ բացի դասընթացներից, համայնքում մենք հնարավորություն ունենք լեհերենով տարբեր ֆիլմեր դիտելու:
Ալլա Կուզմինսկայայի ջանքերով 2001 թվականին նաև Երևանի Բրյուսովի Պետական Լեզվաբանական Համալսարանի Ռուսաց և Օտար լեզուների ֆակուլտետում լեհերեն լեզվի` որպես երկրորդ օտար լեզվի դասընթաց ներմուծվեց և նույն համալսարանում լեհերենի աշխատասենյակ բացվեց: Լեհերենի դասընթացը, որը վարում են Լեհաստանից եկած ուսուցիչները, նախատեսված է 3-րդ և 4-րդ կուրսեցիների համար: Սա ևս մեծ քայլ է լեհերենի տարածման հարցում, հնարավորություն է հայ ուսանողների համար ևս սովորելու և տիրապետելու լեհերենին:
Լիա Սայադյան
sayadyanlia@gmail.com