Thursday, November 18, 2010

Boże Narodzenie կամ լեհական Սուրբ Ծնունդ

Լեհական Սուրբ Ծնունդը եկեղեցական այն տոներից է, եթե չասենք ամենագլխավորը, որը նշվում է մեծ շուքով և որը տոնելուն լեհերը պատրաստվում են շատ երկար և մանրակրկիտ` պահպանելով բոլոր սովորույթները:

Սուրբ Ծնունդը խորհրդանշող մի շարք արարողակարգեր կան: Օպլատկա-ն, օրինակ, խորհրդանշում է Սուրբ Ծննդյան երեկոն: Օպլատկան հաց է` շատ նման նշխարի, որը, բարեմաղթանքներ հղելով, միմյանց հետ կիսում են ընտանիքի անդամները: Օպլատկա բառն առաջացել է լատիներեն “oblatum” բառից, որը նշանակում է զոհաբերության շնորհ”: Օպլատկան թխում են ջրի հետ խառնած ցորենի ալյուրից:

Լեհական Սուրբ Ծննդի պարտադիր պայմանն են Կոլենդաներ-ը: Այս բառը առաջացել է լատիներեն “calendac” բառից` յուրաքանչյուր ամսվա առաջին օրվան այդպես էին անվանում: Կոլենդաներ սկզբում անվանում էին Ամանորյա, իսկ հետո` Սուրբ Ծննդյան երգերին: Դրանք երգում են բոլորը` մեծերը և փոքրերը թե տներում և թե եկեղեցիներում:

Սուրբ Ծննդյան Տոնական սեղանը ծածկված է սպիտակ սփռոցով, իսկ սեղանի տակ չոր խոտ է. խորհրդանիշ, որ Տեր Հիսուսը մսուրում պառկած է եղել վրան: Սեղանի կենտրոնում դրված է նշխար, սպասք տան անդամների համար և անպայման մեկ դատարկ սպասք`անսպասելի հյուրի համար: Հյուրը կարող է անսպասելի թակել դուռը, քանի որ այդ երեկո ոչ ոք չպետք է մենակ մնա:

Համաձայն տոնական ավանդույթի` ընթրիքը պետք է բաղկացած լինի 12 կերակրատեսակներից, որ խորհրդանշում են 12 առաքյալներին:

Կերակրատեսակները տարբեր են լինում տարբեր մարզերում, սակայն գլխավոր կերակրատեսակները, որ առկա են յուրաքանչյուր սեղանին` կարմիր բորշն է, կարկանդակը, տապակած ծածանը և չորացրած մրգերի կոմպոտը:


Լիա Սայադյան

sayadyanlia@gmail.com

No comments:

Post a Comment