Wednesday, November 17, 2010

Կաշառք, կաշառք, մինչեւ վերջ...

Երեկ ականատես եղա` ինչպես պետավտոտեսուչը կաշառք վերցրեց եղբորիցս: Եղբայրս խախտում արեց` չթույլատրված փողոց մտնելով, պետավտոտեսուչներն էլ մեքենան կանգնեցրել էին հենց այդ փողոցի խաչմերուկում ու որսի էին սպասում:

Եղբայրս գոհ էր, քանի որ իր ասելով` «լավ էր պրծել» ընդամենը 3000 դրամ վճարելով, այն դեպքում, երբ ինչպես պետավտոտեսուչն էր իրեն ասել` 30 000 դրամանոց խախտում էր արել:

Ամենազավեշտալին ինձ համար եղբորս ու տեսուչի խոսակցությունն էր, որի մասին եղբայրս պատմեց. «5000-անոցը տվեցի, ասեց, բա ասում էիր` 3000 դրամ ունեմ ընդամենը, ես էլ ասեցի` 3000-ը քոնն ա, 2000-ը` իմը: Զդաչիս տվեց»:

Հետո եղբայրս պատմեց, որ 5000 դրամանոց ակտ գրելու դեպքում օրինակ տեսուչը ստանում է դրա 30 տոկոսը` 1500 դրամ, որը պիտի կիսեն մեկ մեքենայի մեջ աշխատող երկու տեսուչներ` յուրաքանչյուրը ստանալով 750 դրամ, իսկ այս դեպքում նրանք ունեցան յուրաքանչյուրը 1500-ական դրամ:

Իհարկե, տեսուչը բարի գտնվեց ու եղբայրս 30 000 դրամի փոխարեն 3000 դրամ կորցրեց, բայց տխրում եմ, որ Հայաստանում նույն կաշառակերությունն է շարունակվում, քանի որ այսպես ոչ մարդիկ կփոխվեն, ոչ պետությունը ավելի ժողովրդավար կդառնա, իմ համեստ կարծիքով:

Լուսանկարը` Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության կայքից:

Սառա Խոջոյան
Sarakhojoyan@gmail.com

1 comment:

  1. Ցավալի փաստ ա, բայց ես էլ եմ շատ տեսել կաշառակերություն: Հիմա որ սաղ էլ ասեն ոչ կաշառակերությանը, մեկա ա, չի վերանա: Հենց մեկս նեղի մեջ ա ընկնում կամ ուզում ա իրա գործերը շուտ ըլնեն, տալիս ա կաշառք ու վերցողն էլ մտածում ա, որ ավել փողը փոր չի ծակի ու վերցնում ա: Իմ մոտ շատ ա եղել կաշառք տալու "առիթներ", բայց ես մինչեւ հիմա օգտված չկամ ու հուսամ, որ չեմ էլ օգտվի էտ "առիթներից":

    ReplyDelete