Sunday, September 19, 2010

Հայաստանի ազգային փոքրամասնությունների բլոգները շատանում են

Հայկական բլոգոսֆերայում ազգային փոքրամասնությունների մասին պատմող եւս 8 բլոգ ավելացավ` սեպտեմբերի 17-19-ը Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR հայաստանյան գրասենյակի կազմակերպած դասընթացից հետո:

«Քաղաքացիական լրագրություն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար» դասընթացին մասնակցող ռուսական, բելառուսական, ասորական ու եզդիական համայնքների ներկայացուցիչները արդեն նույնիսկ մի քանի գրառումներ են կատարել իրենց բլոգներում:

Եռօրյա դասընթացի տեսական եւ գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցները ծանոթացան համացանցում տեղեկություն տարածելու գործիքներին, լրագրության հիմնարար սկզբունքներին, ինչպես նաեւ բլոգ վարելու կանոններին եւ սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվությունը արդյունավետ տարածելուն:

Յուրաքանչյուր մասնակցի համար նոր բլոգ գրանցվեց, որոնց կարող եք հետեւել այստեղ` Լյուսյա Միխայլովա, Բելլա Ավդիշյան եւ Նելլի Կարապետյան` ասորական համայնք, Քրիստինե Պողոսյան եւ Լեւոն Բադալյան` բելառուսական համայնք, Աննա Բուսիգինա եւ Օլեգ Բառնաշով` ռուսական համայնք ու Ազիզ Ավդալյան` եզդիական համայնք:

IWPR-ի հայաստանյան գրասենյակը «Քաղաքացիական լրագրություն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար» դասընթացն այս տարի երկրորդ անգամ է կազմակերպում: Առաջին դասընթացից հետո ազգային փոքրամասնությունների մասին պատմող եւս 4 բլոգ էր ստեղծվել:


Սառա Խոջոյան

sarakhojoyan@gmail.com

4 comments:

  1. Այս նախագծերը (պռայեկտներ) շատ օգտակար են մի խոսքով ասած :Ճ

    Թերություններով, առավելություններվ հանդերձ... :)


    vanmarut

    ReplyDelete
  2. Եվ ես հուսով եմ, որ ժամանակի հետ թերությունները կշտկվեն, իսկ առավելություններն ավելի կընդգծվեն :Ճ

    ReplyDelete
  3. Ամենակարևորը այն է որպեսզի մարդիկ իմանան Հայաստանում բնակվող էթնիկ ժողովրդի մասին:

    ReplyDelete