Հայաստանի ուկրաինական համայնքը եւս փորձում է պահպանել մայրենի լեզուն: Երեխաներն ամեն կիրակի ուկրաիներենի դասերի են հաճախում: Նրանք քերականություն եւ պատմություն են ուսումնասիրում, փորձում ուկրաիներենով հաղորդակցվել: Ամեն տարի մեր ուսուցիչը մասնակցում է «Ուկրաինական համայնքի ուսուցիչների համաշխարհային վեհաժողովին». այստեղ նրանք ուկրաիներենի դասավանդման նոր հմտություններ են ձեռք բերում եւ նոր հրապարակված գրքեր ստանում:
Այսպիսով, նույնիսկ Հայաստանում` իրենց հայրենիքից հեռու բնակվող ուկրաինացիները դեռեւս փորձում են պահպանել իրենց ավանդույթներն ու լեզուն:
Արդյո՞ք ռուսական եւ ուկրաինական այբուբենները նման են: Սա է առաջին հարցը, որ հետաքրքրում է բոլորին: Պետք է ասել, որ դրանք տարբերվում են իրարից:
Այս հարցը ռուսների եւ ուկրաինացիների միջեւ եւս բազում վեճերի եւ հակասությունների պատճառ է հանդիսացել:
Ուկրաինական այբուբենը կամ ինչպես իրենք`ուկրաինացիներն են այն կոչում`“Украї́нська абе́тка”-ն, անկասկած, տարբերվում է ռուսականից, սակայն ոմանք այն սխալմամբ «ռուսական այբուբեն» են անվանում: Չնայած երկու լեզուները որոշ նմանություններ ունեն, նրանք հստակ կերպով տարբերվում են իրարից: Այնուամենայնիվ, ռուսները եւ ուկրաինացիները, չնայած բառապաշարային եւ քերականական տարբերություններին, հեշտությամբ հասկանում են միմյանց:Անուշ Սաֆարյան
No comments:
Post a Comment