Wednesday, October 13, 2010

Հունական եկեղեցին ու հունական պարը Ախթալայում

Երբ իմացա, որ Ախթալայում կազմակերպվող խորովածի ամենամյա փառատոնին ազգային փորքմասնություններից միայն երեք համայնք է մասնակցելու, որից մեկը` հունական, ու քանի որ ես էլ «Պոնտի» հունական ՀԿ-ից եմ, ուրախացա: Սակայն, ուրախությունից շատ բան չմնաց, երբ ավելի քան 180 կմ ճանապարհ կտրելուց հետո վատ կազմակերպված միջացառման մասնակցեցինք:

Կազմակերպիչները տեղյակ չէին, որ Ախթալա վանական համալիր (այստեղ տեղի ունեցել խորովածի փառատոնը) տանող կամուրջը վերանորոգվում է, ինչի պատճառով ավտոբուսներով մինչեւ կամուրջը հասած փառատոնի մասնակիցները ստիպված էին 5 կմ ոտքով քայլել` այնտեղ հասնելու համար:

Թե ինչ էին զգում այդքան ճանապարհը ոտքով անցած մարդիկ, կարելի է պատկերացնել, սակայն, Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը, խորովածների պատրաստությունն ու համտեսումը, փառատոնի ոււրախ երգն ու պարը ստիպեցին ներաղամիտ լինել հոգնած «ուխտավորներին»:

Առաջին անգամ ես Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցի էի ալցելել երկու տարի առաջ, այս տարի հնարավորություն ունեցա նույնիսկ տեսագրելու եկեղեցու ներսը: Այս տարի իմացել էի, որ Պոնտոսի գաղթից հետո Լոռու մարզում, մասնավորապես Ախթալայում, բնակություն հաստատած հույները այս եկեղեցին իրենց սրբատեղին էին դարձրել: Հիմա եկեղեցու պատերին անգամ հունական սրբեր ու հունական գրեր են պատկերված:

Բուն Խորովածի փառատոնին հունական համայնքը չէր մասնակցում, սակայն մենք այնտեղ էինք` մեր համայնքը ներակայցնելու համար, իսկ դա անելու էինք երգի ու պարի միջոցով: Մեր ելույթը վերջիններից մեկն էր, ու չնայած դրան մեծ հաջողություն ունեցանք` անգամ արդեն հեռանալ պատրաստվող մարդիկ հետ եկան մեր պարը դիտելու:






Արթուր Խաչատրյան
arthurkharidis@gmail.com

2 comments: